երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Աղբահանությունը լիարժեք իրականացնելու համար 15 վարորդի կարիք կա. Կատվալյան

Աղբահանությունը լիարժեք իրականացնելու համար 15 վարորդի կարիք կա. Կատվալյան

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչ է, ընդհանուր առմամբ, տեղի ունենում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի պարկում։ 

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանն ասաց, որ տեխնիկան ամբողջությամբ աշխատում է, պարզապես այս պահին ևս առկա է վարորդների կարիք. «Մոտ 15 վարորդի կարիք ունենք, որ կարողանանք լիարժեք աշխատանքներ իրականացնել, որովհետև բոլոր վարորդները դուրս են գալիս տարածք, և եթե մի մեքենա խափանվում է տարածքում, տվյալ վարչական շրջանում արագ փոխարինման կարիք է առաջանում։ Փաստացի, պահուստային վարորդ չունենք, բայց ունենք պահուստային ավտոմեքենաներ»։

  • Կիսվել: