կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աղբահանության խնդիրը լուծելու համար քաղաքապետարանը 4 ավտոմեքենա է ձեռք բերել

Աղբահանության խնդիրը լուծելու համար քաղաքապետարանը 4 ավտոմեքենա է ձեռք բերել

Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 4 ավտոմեքենա, որոնք արդեն փողոցներում են: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին զեկուցեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Բագրատ Աղաջանյանը:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ընդգծեց, որ ենթադրվում է՝ պարկն արդեն իսկ բավարար է աղբահանության խնդիրը ոչ թե մեղմելու կամ կառավարելու, այլ ամբողջական լուծելու համար:

«Կարո՞ղ ենք նման բան պնդել»,- հարցրեց Ավինյանը, Բագրատ Աղաջանյանը հաստատեց՝ կարող ենք:

Ավինյանը հավելեց. «Ակնկալում եմ, որ հաջորդ երկուշաբթի մենք այլևս որևէ ահազանգ չպետք է ունենանք՝ աղբահանության հետ կապված»:

  • Կիսվել: