ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները քաղաքական պատվերի հիման վրա են ձերբակալվել. Սահակյան

Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները քաղաքական պատվերի հիման վրա են ձերբակալվել. Սահակյան

Այս պահին եմնք ունենք շուրջ 210 գերիներ, որոնք հայրենադարձվել են, շարունակաբար պահվում են 23 հայեր, բայց  23-ից 5-ը գերեվարվել են 2020 թվականի պատերազմի ընթացքում: Այս մասին  «Տիգրանաշենը չի հանձնվելու թշնամուն» թեմայով քննարկման ժամանակ ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանույշ Սահակյանը:

«Մենք ունենք երկու ռազմագերիներ, ովքեր հոկտեմբերին մասնակցել են ռազմական գործողություններին, ունենք գերիներ, քաղաքացիական անձինք, ովքեր ըստ էության գերեվարվել են նոյեմբերի 9-ի հայտարարության հաջորդող օրերին, երբ ընդամենը անցում են կատարել մի տարածք, որի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ չեն ունեցել, որից հետո մենք ունենք երկու քաղաքացիական  անձանց առեւանգում, ձերբակալում, որը  կապված է եղել բնակավայրում  մոլորվելու եւ մեկ դեպքը Կարմիր խաչի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխեու հետ, այո, հարցը վերաբերվում է Վագիֆ Խաչատրյանի հայտնի դեպքի հետ: Մյուս 16 դեպքերը կապված են 2023 թվականի սեպտեմբերի հարձակման հետ: 8-ը գտնվել են այն բնակավայրերում, որտեղ ընթացել են ռազմական գործողություններ,  այսինքն 7-ը եղել են կամավոր հիմունքներով ռազմական գործողությունների մասնակիցեր, մեկը  քաղաքացիական տարեց անձ: Իսկ մյուս ութը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է, որը իմ գնահատմամբ չեն  համարվում ոչ գերիներ, ոչ էլ ռազմագերիներ, որովհետեւ նրանց ազատությունից զրկելը որեւէ առնչություն չունի մարտական գործողությունների կամ դրանց արդյունքի հետ:  Նրանք քաղաքական պատվերի հիման վրա ձեևբակալված, այս պահին էլ ապօրինաբար պահվող անձինք ենք, ովքեր պատժվում են իրենց արտահայտած կարծիքների, գործունեության եւ ինչու ոչ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար եւ կարելի է ասել, որ նրանց ապօրինի անազատության մեջ պահելը ունի նաեւ սիմվոլիկ նշանակություն: Հասկանալի է, որ ուժի գործադրմամբ Արցախի ինքնորոշման իրավունքը խեղդված է, խիստ անհայտ է դրա վերակենդանացման հնարավորությունները եւ  այս անձանց ազատազրկելով նաեւ այս իրավունքն է ազատազրկվում անորոշ ժամանակահատվածում: Հասկանալի է, որ այն ձռեւով նշված անձինք ձերբակալվել են կամ ապագայում կանգնելու են անազատության մեջ, կամ կանգնելու են դատարանի առջեւ, նաեւ ազգային արժանապատվութունը ստորացնող տարրեր են պարունակում իրենց մեջ»,-ասաց նա:

Սահակյանը նշում է, որ գերիների խնդիրը սրանով չի սահմանափակվում, քանի որ  կան անձիք, ովքեր գերեվարվել են, բայց Ադրբեջանը հրաժարվում է նրանց գերի ընկնելու փաստը:

«Այստեղ մենք կրկնակի բարդության խնդրի հետ ենք բախվում, նախ պետք է ապացուցենք, որ այս պահին էլ նրանք ողջ գտնվում են Ադրբեջանում, հասնենք Ադրբեջանի կողմից նրանց գերեվարվելը հաստատելուն եւ նոր փորձենք նրանց հետ վերադարձնել: Թե ինչ է այս պահին կատարվել այս անձանց հետ, մենք չենք կարող ասել, մեր ունեցած տեղեկություններով առմնվազն 80 գերիներ ենթարկվել են բռնի անհետացման: Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել նրանց հետ, պետությունը պարևտավոր է հետաքննել եւ ճշմարտությունը հայտնել ընտանիքներին»,-ասաց նա:

Սահակյանի խոսքով՝ երրորդ խումբ կա, այս դեպքում խոսքը անհետ կորածների մասին է:

«Անհետ կորածների դեպքում ընկած է նաեւ մարտի դաշտում զոհված լինելու վարկածը, որոնց մարմինները չեն հայտնաբերվել»,-նշեց նա:

  • Կիսվել: