Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Ադրբեջանում նոր կորոնավիրուսով վարակված առաջին մարդն է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։
«Նա Ռուսաստանի քաղաքացի է, որը Ադրբեջանի տարածքով հայրենիք էր մեկնում Իրանից։ Հիվանդը տեղափոխվել է հատուկ ռեժիմով ինֆեկցիոն բլոկ։ Ռուսաստանցու՝ նոր կորոնավիրուս ունենալը հաստատվել է թեստով։ Ներկա պահին նրա վիճակը կայուն է»,- հայտնել են Ադրբեջանի կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբից։
Հարևան երկրում հիմա միջոցներ են ձեռնարկում, որպեսզի պարզեն, թե ում հետ է շփում ունեցել վարակակիրը՝ նրանց նույնպես ստուգելու և մեկուսացնելու համար։


