երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանն առաջիկայում կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը

Ադրբեջանն առաջիկայում կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը

Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել Թեհրանում Բաքվի դեսպանատան գործունեությունը վերականգնելու մասին։ Գրում է ISNA-ն, փոխանցում են ադրեջանական ԶԼՄ-ները։

Բացի այդ, Իրանը պատրաստվում է փոխել Բաքվում իր դեսպանին։ Սեյիդ Աբբաս Մուսավիի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է։

Հիշեցնենք՝ Թեհրանում 2023-ի հունվարին զինված հարձակում կատարվեց Ադրբեջանի դեսպանատան վրա, մեկ մարդ մահացավ, երկուսը վիրավորվեցին, հարձակվողը ձերբակալվեց։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջադեպն ահաբեկչություն որակեց։ Ադրբեջանի արտգործնախարարությունն Իրանի իշխանություններին մեղադրեց դեսպանության և նրա աշխատակիցների անվտանգությունը պատշաճ կերպով չապահովելու մեջ, ապա տարհանեց դիվանագետներին Ադրբեջան։

  • Կիսվել: