շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ադրբեջանի հայատյացության հերթական դրսևորումը․ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբ

Ադրբեջանի հայատյացության հերթական դրսևորումը․ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբ

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի հայատյացության հերթական դրսևորմանը՝ հրապարակելով Ադրբեջանում թողարկած դրոշմանիշը: Սոցիալական ցանցում մասնավորապես գրել է.

«Նոր թողարկված ադրբեջանական դրոշմանիշը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանն Արցախը ցանկանում է առանց հայերի: Գրաֆիկական պատկերում ներկայացված է ադրբեջանցի գործակալ, որը Լեռնային Ղարաբաղը «ախտահանում» է հայ բնակչությունից»,- ասվում է գրառման մեջ:

Միաժամանակ, Հայ դատի հանձնախումբը հարց է ուղղում, թե այս կապակցությամբ ինչ կասի ԵՄ-ն:

 

 

  • Կիսվել: