Ադրբեջանի բանակը վերջին ագրեսիայի ժամանակ գողացել է 8000 գլուխ մանր եղջերավոր անասուն․ Էդմոն Մարուքյան
«Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ, բացի ռազմական հանցագործություններից, Ադրբեջանի «փառապանծ» բանակը գողացել է 8000 գլուխ մանր եղջերավոր անասուն։
Ադրբեջանի նախագահ, դուք այնքան հարուստ եք, որ կարող եք նավթ և գազ արտահանել, բայց խեղճ գյուղացիներից մանր անասուններ եք գողանում, որոնք հազիվ են ծայրը ծայրին հասցնում»,- այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ հատուկ նշանակության դեսպան Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով Ալիևի հայտարարությունը, թե Ադրբեջանը նավթ, գազ և էլեկտրաէներգիա է արտահանելու Եվրոպա։


