ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանցիները դժգոհում են, որ վարձկանները շարիաթի օրենքներ են փորձում մտցնել իրենց կենցաղ, կոտրում են խանութները. Վահագն Թևոսյան

Ադրբեջանցիները դժգոհում են, որ վարձկանները շարիաթի օրենքներ են փորձում մտցնել իրենց կենցաղ, կոտրում են խանութները. Վահագն Թևոսյան

Սեպտեմբերի սկզբին ռուսական Նեզավիսիմայա Գազետա-ն հոդված էր հրապարակել, որտեղ պատմում էր, որ Սիրիայից եկած վարձկանները պատրաստվում են Հայաստանի հանդեպ բլիցկրիգի:  Հետագայում այդ հոդվածը ադրբեջանական ճնշումների ներքո ջնջվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը:

«Այսօր արդեն տարբեր աղբյուրներից սողոսկում են լուրեր, թե ինչպես են պահում իրենց այդ վարձկանները հենց ադրբեջանցիների հետ, որոնց գյուղերում այս պահին տեղակայված են:

Ադրբեջանցիները դժգոհում են, որ վարձկանները շարիաթի օրենքներ են փորձում մտցնել իրենց կենցաղ, կոտրում են խանութները՝ արգելելով ալկոհոլ վաճառել, կանանց արգելում են տնից դուրս գալ առանց հիջաբի, թալանում են մարդկանց և այլն: Ալիևի հանցագործ արկածախնդրությունն այդ երկիրը պայթեցնելու է ներսից, շատ չմնաց»,- գրել է պատգամավորը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: