Հավաքին մասնակցելու համար «նյութապես շահագրգռելու» հոդվածով մեղադրվող Նարեկ Թևոսյանի կալանքի ժամկետը երկարացվել է. փաստաբան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է՝ դատարանը քաղբանտարկյալ Նարեկ Թևոսյանի կալանքի ժամկետը երկարացրել է 2 ամսով։
«Առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մ. Շահվերդյան) քիչ առաջ բավարարեց նախաքննության մարմնի միջնորդությունը և քաղբանտարկյալ Նարեկ Թևոսյանի կալանքի ժամկետը երկարացրեց 2 ամսով։
Թևոսյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու համար «նյութապես շահագրգռելու» հոդվածով՝ արարք, որի քրեականացումն օրեր առաջ ուղիղ քննադատել էր ԵԽԽՎ-ն։ Այլ կերպ՝ եվրոպացիներն իրենց ոչ բնորոշ հստակությամբ ասել էին, որ տվյալ արարքը պետք է դադարի հանցանք լինելուց, և վերջ»,- գրել է փաստաբանը։