ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանցին փորձել է ինքնահրկիզվել կառավարական շենքի առաջ

Ադրբեջանցին փորձել է ինքնահրկիզվել կառավարական շենքի առաջ

Ադրբեջանի Շամխորի շրջանում՝ կառավարական շենքի առաջ, 26-ամյա երիտասարդը ինքնահրկիզման փորձ է արել։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ 1996թ․ ծնված Հասանով Իլհամ Իլմազն ինքնահրկիզվել է, ինչի հետևանքով բազմաթիվ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ինքնահրկիզվածն պատճառը չի նշվում, բայց հատկապես 2020թ․ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանում հաճախակի են նման դեպքեր լինում։ 

Հայտնի, որ ինքնահրկիզման փորձ արած ադրբեջանցիների մեջ քիչ չեն եղել հենց 2020թ․ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասնակիցները։

  • Կիսվել: