կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ադրբեջանցի զինվորները սպառնալիքներ են հնչեցրել իսպանացի լրագրողների հասցեին

Ադրբեջանցի զինվորները սպառնալիքներ են հնչեցրել իսպանացի լրագրողների հասցեին

Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը հայտնում է, որ ադրբեջանցի զինվորները Գեղարքունիքի հատվածում սպառնալիքներ են հնչեցրել իսպանացի լրագրողների հասցեին։ Տեղեկությունը հրապարակվել է կազմակերպության թվիթերյան էջում։

«Գեղարքունիքում ադրբեջանցիները մահվան սպառնալիքներ են հնչեցրել տեղում իրենց աշխատանքը կատարող իսպանացի լրագրողներին, որոնք դիրքերի մասին են նյութ պատրաստելիս եղել»,–նշված է կազմակերպության գրառման մեջ։

 

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտում է լրագրողների նկատմամբ նման  արարքը:

  • Կիսվել: