հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանը հայտարարել է, թե Կոնդի «Թափաբաշի մզկիթը» «Ադրբեջանի ազգային-մշակութային և պատմական ժառանգության վերջին մնացորդն է»

Ադրբեջանը հայտարարել է, թե Կոնդի «Թափաբաշի մզկիթը» «Ադրբեջանի ազգային-մշակութային և պատմական ժառանգության վերջին մնացորդն է»

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություններ տարածել: Այժմ էլ Ադրբեջանցի պատմաբան, հետազոտող Սաբուհի Հուսեյնովն է հարցազրույցում հայտարարել, թե «Թափաբաշի Մզկիթը» (Կոնդի մզկիթ) «Ադրբեջանի ազգային-մշակութային և պատմական ժառանգության վերջին մնացորդն է:

Նշենք նաև, որ Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Երևանի այսպես կոչված «Թեփեբաշի» թաղամասի վերաբերյալ, հայտնում է Trend գործակալությունը:

Այս մասին երեքշաբթի հայտարարվել է «Թեփեբաշի թաղամասի ճակատագիրը՝ ադրբեջանական վերջին ազգային մշակութային և պատմական ժառանգությունը Իրեվան քաղաքում. Հայաստանում ադրբեջանական ժողովրդի ժառանգության պատմական հետքերի քանդումն ու ոչնչացումը» հետազոտության շնորհանդեսի ժամանակ։ 

Նշվել է, որ մի խումբ ադրբեջանցի գիտնականներ և հասարակության ներկայացուցիչներ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ կապված Երևանում, այդ թվում՝ այսպես կոչված «Թեփեբաշի» թաղամասում «ադրբեջանական ազգային, մշակութային և պատմական ժառանգության» դեմ «Հայաստանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության» գործընթացի հետ:

  • Կիսվել: