երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Աբսուրդ է, բայց եղբորս երեխաներին թույլ չտվեցին տեսակցել հորս. Լևոն Քոչարյան

Աբսուրդ է, բայց եղբորս երեխաներին թույլ չտվեցին տեսակցել հորս. Լևոն Քոչարյան

Այսօր Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է ՔԿՀ: Նրա վիճակը լավ է` վիրահատությունը կարծես նորմալ է անցել:

Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը: Նա հայտնեց, որ ուրբաթ օրն ինքը տեսակցել է հորը, նրա մոտ ամեն բան նորմալ է:

Ինչ վերաբերում է տեսակցություններին` Լևոն Քոչարյանն ասաց, որ իր մասով խնդիր կամ արգելք չկա, մինչդեռ իր եղբոր երեխաների պահով նման խնդիր եղել է. «Խնդիր եղավ երեխաների հետ կապված` եղբորս երեխաներն ուզում էին գնալ, բայց չթողեին: Աբսուրդ է, որ նրանց արգելեցին»:

Նշենք, որ Քոչարյանը «Իզմիրլյան» ԲԿ-ում վիրահատության էր ենթարկվել ու դրա համար չմասնակցեց Մարտի 1-ի գործով նախորդ դատական նիստին:

  • Կիսվել: