հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Աբրահամ Գասպարյանը հեռացել է Հանրայինից

Աբրահամ Գասպարյանը հեռացել է Հանրայինից

Լրագրող-մեկնաբան Աբրահամ Գասպարյանը հեռացել է Հանրային հեռուստաընկերությունից: Նրա հեռանալու պատճառները հայտնի չեն. իր որոշման վերաբերյալ նա որևէ մեկնաբանություն առայժմ չի ներկայացրել:

Նշենք, որ Աբրահամ Գասպարյանը 2007թ.-ից աշխատում է Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Առաջին» լրատվական ծառայությունում՝ որպես մեկնաբան, խմբագիր, լրագրող, իսկ 2009-ից նաև դասավանդում է Երևանի պետական համալսարանում:

  • Կիսվել: