ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Աբովյանում իրականացվել է ՃՈ ուժեղացված ծառայություն (տեսանյութ)

Աբովյանում իրականացվել է ՃՈ ուժեղացված ծառայություն (տեսանյութ)

Փետրվարի 6-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող սպայական հատուկ վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին Աբովյանում, տեղեկացնում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Արդյունքում` երկու մեքենա տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, իսկ տարբեր խախտումների համար կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ 53 արձանագրություն։

16 վարորդ մեքենան վարում էր թաղանթապատ հողմապակիով, 2 վարորդ՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են։ Պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները։

  • Կիսվել: