ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աբովյանում «Արարատբանկ»-ի աշխատակիցը Toyota RAV4-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Աբովյանում «Արարատբանկ»-ի աշխատակիցը Toyota RAV4-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ հունիսի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Բաղդասար Բաղդասարյանը Աբովյան քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում իր վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Աբովյան քաղաքի բնակիչ, 45-ամյա Թամարա Աֆյանին, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորղը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ ճանապարհին նա մահացել է:

Օպերատվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանն ու Մայիս Բադոյանը և մինչ նրանք դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ հետիոտնը մահացել է: Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննիչ Գրիգոր Դալաքյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Քննչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանութան Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հետիոտնը անցնելիս է եղել ճանապարհի թույլատրելի հատվածով՝ հետիոտնի համար նախատեսված վայրով, երբ վրաերթի է ենթարկվել, իսկ վարորդը վրաերթի վայրից մոտ 50-60մ առաջ է ընթացել, բախվել երկաթե էլկետրասյանն ու մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Վարորդը քաղաքացիներին հայտնել է նաև, որ ինքը չի նկատել վրաերթի ենթարկվողին և անվտանգության բարձիկները բացվել են ու փակել իր տեսադաշտը: 

  • Կիսվել: