երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Աբովյան քաղաքում «Toyota»-ն բախվել ծառին՝ կոտրել այն և գլխիվայր շրջվել․ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ

Աբովյան քաղաքում «Toyota»-ն բախվել ծառին՝ կոտրել այն և գլխիվայր շրջվել․ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ

Մարտի 31-ին, ժամը 22։27-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում, ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 2005 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին՝ կոտրել այն և գլխիվայր շրջվել․ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ծառը մասամբ հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի

  • Կիսվել: