Աբովյան փողոցում բախվել են Chevrolet Malibu-ն ու Honda fit-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է
Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Ժամը 18:00-ի սահմաններում՝ Աբովյան փողոցում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 20-ամյա Էրիկ Կարապետյանի վարած Chevrolet Malibu մակնիշի և 40-ամյա Քրիստինա Հայրապետյանի վարած Honda fit մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ բախման հետևանքով Honda-ն գլխիվայր շրջվել է։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականցրել նույն վաշտի պարեկներ Գևորգ Մնացականյանն ու Գոռ Պետրոսյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։


