ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աբովյան-Երևան ճանապարհին ոստիկանությունն արգելում է բեռնատարների մուտքը մայրաքաղաք (Տեսանյութ)

Աբովյան-Երևան ճանապարհին ոստիկանությունն արգելում է բեռնատարների մուտքը մայրաքաղաք (Տեսանյութ)

Աբովյան-Երևան ավտոճանապարհին ոստիկանները կանգնեցնում են Երևան եկող բեռնատարների վարորդներին։

Վարորդներից մեկն ասաց, թե առանց որևէ պատճառաբանության ոստիկաններն արգելում են իրենց շարունակել ճանապարհը։

Ոստիկաններից մեկը նշեց, որ Երեւանի կենտրոնում խցանումներ են, խցանումներից խուսափելու համար են արգելում բեռանատարների մուտքը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ընդդիմությունը բետոնախառնիչներով ու բեռնատարներով փակել էր Երեւանի կամուրջները:

  • Կիսվել: