կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
ԱԱԾ-ն միջամտել է մարդկանց իրավունքներին փաստացի չգործող նորմի հիման վրա․ փաստաբան

ԱԱԾ-ն միջամտել է մարդկանց իրավունքներին փաստացի չգործող նորմի հիման վրա․ փաստաբան

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրառում է կատարել, անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից նախօրեին տեղի ունեցած ձերբակալություններին։

Նշենք, որ ձերբակալվածներն են Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, քաղաքական վերլուծաբան, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը և քաղաքացի Մհեր Ավագյանը։

Փաստաբանը նշել է․

«Փաստորեն երեկվա ձերբակալությունների շքերթի հիմքը Քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածն է, որի վերաբերյալ կա առնվազն երկու խնդիր.

1) Հոդվածը ոչ միայն իրավական որոշակիության լրջագույն խնդիր ունի ու դրա պայմաններում հիմնավոր կասկածի շեմն առհասարակ հնարավոր չէ հաղթահարել,

2) Այլ նաև Հոդվածի հիմքը Ռազմական դրության պայմաններում տեղեկությունների տարածման կանոնները խախտելն է: Կանոնները սահմանված են Կառավարության որոշմամբ, որոնք ՄԻՊ դիմումի հիման վրա գտնվում են ՍԴ վարույթում և ՍԴ-ն կասեցրել Է դրանց գործողությունը: Այսինքն, ԱԱԾ-ն միջամտել է մարդկանց իրավունքներին փաստացի չգործող նորմի հիման վրա..»։

  • Կիսվել: