երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ԱԱՏՄ ղեկավարն այցելել է «Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

ԱԱՏՄ ղեկավարն այցելել է «Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում։
 
Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է ՍԲՀԿ հերթապահ կազմի հետ։ ԱԱՏՄ ղեկավարին զեկուցվել է ընթացիկ աշխատանքների մասին։
 
Այնուհետև արտագնա նիստ է տեղի ունեցել Հյուսիսային տարածքային կենտրոնի Վանաձոր քաղաքի գրասենյակում՝ Հակոբ Ավագյանի գլխավորությամբ և տեսչական մարմնի տարածքային կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ։
 
Քննարկվել են տեսչական մարմնի 2021-2022 թվականների ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներին վերաբերող որոշ հարցեր, արծարծվել են նաև աշխատանքային և ընթացիկ այլ թեմաներ։
 
Տրվել են հանձնարարականներ։

  • Կիսվել: