շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՊՆ ծառայողներին վրաերթի ենթարկած անձը հայտնաբերվել է

ՊՆ ծառայողներին վրաերթի ենթարկած անձը հայտնաբերվել է

Կոտայքի մարզի Արամուս-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհին ապրիլի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5 քաղաքացու: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:

«Վարորդը դեպքի վայրից փախուստի էր դիմել։ Վրաերթի հետևանքով քաղաքացիներից երկուսը՝ 28-ամյա Լևոն Մկրտումյանն ու 32-ամյա Արամ Բադալյանը, տեղում մահացել են, իսկ երեքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն»,- հայտնում են ոստիկանությունից:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 04.30-ին, «Մերսեդեսի» 33-ամյա վարորդն ու նրա ուղևորը հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։

Կատարվում է նախքննություն։

  • Կիսվել: