ուրբաթ, դեկտեմբեր 2
2 / 12 / 2022
46-ամյա վարորդը BMW-ով Ախուրյանում բախվել է շինության պատին, նրա կինը տեղում մահացել է

46-ամյա վարորդը BMW-ով Ախուրյանում բախվել է շինության պատին, նրա կինը տեղում մահացել է

Սեպտեմբերի 28-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06։30-ի սահմանում Շիրակի մարզի բնակիչը՝ 46-ամյա Հովհաննես Դ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ախուրյանի խճուղու թիվ 6 շենքի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շենքի պատին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով ուղևորը՝ Շիրակի մարզի բնակիչ, 42-ամյա Լիլիթ Մ․-ն տեղում մահացել է, իսկ վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Ախուրյանի թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Աղբյուրը հայտնում է, որ մահացածը վարորդի կինն էր։ 

  • Կիսվել: