ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
43-ամյա տղամարդը վթարից 3 ամիս անց հիվանդանոցում մահացել է

43-ամյա տղամարդը վթարից 3 ամիս անց հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 5-ին, ժամը 10.55-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա տղամարդ, որը մարմնական վնասվածքները ստացել էր վրաերթի հետևանքով:

Պարզվել էր, որ հուլիսի 5-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 35-րդ կմ-ին «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 43-ամյա տղամարդուն: 


ԼՐԱՑՎԱԾ. Նոյեմբերի 5-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հուլիսին տեղի ունեցած վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 43-ամյա Հակոբ Եղոյանը մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: