երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
4 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի 14-րդ օլիմպիադայում

4 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի 14-րդ օլիմպիադայում

Հայաստանի թիմը 4 բրոնզե մեդալ է նվաճել Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացված Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի 14-րդ միջազգային բաց օլիմպիադայում։ Օլիմպիադային մասնակցել է 56 երկրի 219 աշակերտ:

Օլիմպիադան անցկացվել է երկու տեսական փուլերով (յուրաքանչյուրում` 3-ական առաջադրանք)։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել Երևանի Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Արփի Պրազյանը, 11-րդ դասարանի աշակերտուհի Նարե Սմբատյանը, 10-րդ դասարանի աշակերտուհի Մանե Երիցյանը, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Քրիստինա Հայրապետյանը:

Հայաստանի թիմը ղեկավարել են Նարեկ Մկրտումյանը և Վաչագան Դիլանյանը («Քառակուսի» կրթական հիմնադրամ)։

 

  • Կիսվել: