կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
33-ամյա ՌԴ քաղաքացին վարձույթով վերցրած «յաշիկով» Արագած գյուղի դաշտերում դրիֆտ անելիս կողաշրջվել է

33-ամյա ՌԴ քաղաքացին վարձույթով վերցրած «յաշիկով» Արագած գյուղի դաշտերում դրիֆտ անելիս կողաշրջվել է

Երեկ՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 33-ամյա Անդրեյ Կոնտեևը իր վարած Mercedes մակնիշի («յաշիկ») ավտոմեքենայով Արագած գյուղի բնակիչներից մեկին պատկանող դաշտի մեջ դրիֆթ է կատարել և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևանի բնակիչ Արամ Աբովյանի անվամբ, ՌԴ քաղաքացին էլ այն վերցրել է վարձույթով։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: