հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
31-ամյա տղամարդն էվակուատորի դիզվառելիքի տարայից գողացել է 80 լիտր դիզվառելիք

31-ամյա տղամարդն էվակուատորի դիզվառելիքի տարայից գողացել է 80 լիտր դիզվառելիք

Կոտայքի բաժնի քրեական հետախույզները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

Ըստ այդմ, սեպտեմբերի 17-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ սեպտեմբերի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում Գետարգել գյուղի Ծաղկունք թաղամասի իր տան բակում կայանված էվակուատորից գողացել են անվադողերն ու մարտկոցները:

Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 31-ամյա կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանել, որ նշված գողությունը կատարել է ինքը:

Խոստովանել է նաև, որ էվակուատորի դիզվառելիքի տարայից գողացել է 80 լիտր դիզվառելիք: Նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: