կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
 3-րդ հարկից ընկած 1.5 տարեկան աղջնակը լիովին առողջ դուրս է գրվել հիվանդանոցից

3-րդ հարկից ընկած 1.5 տարեկան աղջնակը լիովին առողջ դուրս է գրվել հիվանդանոցից

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գեւորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած ու ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 1.5 տարեկան աղջնակն այսօր լիովին առողջ դուրս գրվեց հիվանդանոցից: Երեխայի առողջությանն այլեւս վտանգ չի սպառնում:

«Փոքրիկի մոտ առկա էր փակ գանգուղեղային վնասվածք, ուներ գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։

Հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում: Այսօր դուրս գրվելիս փոքրիկին ուղեկցել են նրան բուժող բժիշկները»,- գրել է Դերձյանը:

  • Կիսվել: