ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
298 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում 2020-2022թթ․ հակամարտության սրացումների հետևանքով

298 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում 2020-2022թթ․ հակամարտության սրացումների հետևանքով

2023 թվականի hունվար-հունիս ամիսների ընթացքում ավելի քան 5000 զանգ և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից, այդ մասին հայտնում է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը․

«2 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու հարցով, և բացել որոնման հայտեր։ 7 ընտանիք պարզել է իրենց հարազատների ճակատագրերը։

Համաձայն ընտանիքների կողմից ստացված դիմումների՝ 298 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության՝ 2020-2022թթ․ սրացումների հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: