հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
27-ամյա որդին պարբերաբար գողություն է արել՝ հափշտակելով մորը փողերը (տեսանյութ)

27-ամյա որդին պարբերաբար գողություն է արել՝ հափշտակելով մորը փողերը (տեսանյութ)

Սեպտեմբերի 19-ին ոստիկանության Իջևանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ Մետաղագործների փողոցի 27-ամյա մի բնակիչ պարբերաբար գողություն է արել՝ հափշտակել է մորը փողերը։

Նույն օրը կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանել, որ 2019 թվականի սեպտեմբերից այս տարվա սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար գողացել է մոր փողերը՝ շուրջ 245.000 դրամ։

Հանցագործության մասին ընդունվել է հաղորդում։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

 

  • Կիսվել: