շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
27-ամյա աղջիկը վիճել էր ընկերոջ հետ ու փորձել վերջ տալ կյանքին

27-ամյա աղջիկը վիճել էր ընկերոջ հետ ու փորձել վերջ տալ կյանքին

Դավթաշեն վարչական շրջանում 27-ամյա աղջիկը փորձել է վերջ տալ կյանքին։

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Մ. Խաչատրյանը տանը խմել է մեծ թվով դեղ՝ այդ կերպ փորձելով վերջ տալ իր կյանքին։

Վերջինիս հարազատները նկատել են նրա վիճակը, շտապ հասցրել հիվանդանոց։

Տեղեկացանք, որ այժմ վիճակը նորմալ է։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, նա վիճել էր ընկերոջ հետ։

  • Կիսվել: