չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
24-ամյա վարորդը պարեկներին 10 հազար դրամ է տվել՝ սթափության զննություն չանցնելու համար

24-ամյա վարորդը պարեկներին 10 հազար դրամ է տվել՝ սթափության զննություն չանցնելու համար

Հոկտեմբերի 6-ին, գիշերվա ժամը 1.05-ին, անկանոն վարելու համար Երևանի Պարոնյան փողոցում պարեկները կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա։

Սյունիքի մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 24-ամյա վարորդը, սթափության զննություն չանցնելու համար, պարեկների ծառայողական մեքենայի իրերի պահման համար նախատեսված խցիկում դրել է 10 հազար դրամ:

Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

 

  • Կիսվել: