ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
2024թ․-ից պետական պատվերի բոլոր շահառուների համար կսկսի գործել Առողջապահության ապահովագրական համակարգը

2024թ․-ից պետական պատվերի բոլոր շահառուների համար կսկսի գործել Առողջապահության ապահովագրական համակարգը

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգերը բարեհաջող գործում են, եթե  առաջնային օղակը ունի կարողություններն իր վրա վերցնելու հիմնական բեռը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը վստահեցրեց, որ  այս ոլորտը առաջիկա տարիների ամենադինամիկ փոփոխվող ոլորտն է լինելու:

«Մինչ այս՝ ընդհանրապես կապիտալ ծախսերն 90 տոկոսով ուղղվել են միայն հիվանդանոցային օղակի բարեփոխումներին, ծրագրի ավարտին՝ 2 տարվա ընթացքում, կունենանք թե՛ մարզային, թե՛ քաղաքային ամբողջությամբ արդիականցված հիվանդանոցային  օղակ», - նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ այս տարի 5 պոլիկլինիկա կվերանորոգվի ու կվերազինվի, նաև՝ գյուղական 20 ամբուլատորներ են կառուցվելու:

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը ներդրվել է փուլային եղանակով. 2024 թվականից պետական պատվերի բոլոր շահառուների համար համակարգը կսկսի գործել:

2025թ.-ին պետության կողմից կներառվեն թոշակառուները, ովքեր ևս կօգտվեն փաթեթի ողջ ծառայություններից։ 2027թ.-ին արդեն կլինի պարտադիր ապահովագրական ողջ ծածկույթ ՀՀ ողջ բնակչության համար։

  • Կիսվել: