ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
2023 թվականի ՀՀ տոնական, հիշատակի և ոչ աշխատանքային օրերը

2023 թվականի ՀՀ տոնական, հիշատակի և ոչ աշխատանքային օրերը

Ներկայացնում ենք 2023 թվականի տոնական և հիշատակի օրերը։

Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ նշվում է Ամանորը։ Ոչ աշխատանքային օր է։

Հունվարի 6-ին տոնում են Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնը։ Ոչ աշխատանքային օր է։

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է։ Ոչ աշխատանքային օր է։

Փետրվարի 21-ին նշում են Մայրենի լեզվի օրը։ Աշխատանքային օր է։

Փետրվարի 28-ը ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է։ Աշխատանքային օր է։

Մարտի 8-ը կանանց միջազգային տոնն է։ Ոչ աշխատանքային օր է։

Ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է որպես մայրության և գեղեցկության տոն։ Աշխատանքային օր է։

Ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է ՀՀ քաղաքացու օրը։ Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում ՀՀ քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը։

Ապրիլի 16-ը 2019 թվականին ընդունվել է Հայ կինոյի օր։ Աշխատանքային օր է։

Ապրիլի 19-ին Հարկ վճարողի օրն է։ Աշխատանքային օր է։

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Ոչ աշխատանքային օր է։

Մայիսի 1-ը աշխատանքի օրն է։ Ոչ աշխատանքային օր է։

Մայիսի 8-ը երկրապահի օրն է։ Աշխատանքային օր է։

Մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության տոնն է։ Ոչ աշխատանքային է։

Մայիսի 15-ը նշվում է ընտանիքի օրն է։ Աշխատանքային օր է։

Մայիսի 16-ը ուսանողների և երիտասարդների օրն է։ Աշխատանքային օր է։

Մայիսի 28-ը Հայաստանի Հանրապետության օրն է։ Ոչ աշխատանքային օր է։

Հունիսի 1-ին տոնում են երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Աշխատանքային օր է։

Հունիսի 14՝ բռնադատվածների հիշատակի օրն է։ Աշխատանքային օր է։

Հունիսի 5-ը սահմանադրության և պետական խորհրդանիշների օրն է։ Ոչ աշխատանքային օր է։

Սեպտեմբերի 1-ը գիտելիքի և դպրության օրն է։ Աշխատանքային օր է։

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության օրն է։ Ոչ աշխատանքային օր է։

Հոկտեմբերի 5-ը ուսուցչի օրն է։ Աշխատանքային օր է։

Նոյեմբերի 10-ին նշում են Տեղական ինքնակառավարման տոնը։ Աշխատանքային օր է։

Դեկտեմբերի 7-ը Հայաստանում երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օրն է։ Աշխատանքային օր է։

 

  • Կիսվել: