հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
2022-ի սուբվենցիոն ծրագրերով մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերման 2 ծրագիր է իրականացվել՝ 177 մլն դրամի շրջանակներում. Շիրակի մարզպետարան

2022-ի սուբվենցիոն ծրագրերով մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերման 2 ծրագիր է իրականացվել՝ 177 մլն դրամի շրջանակներում. Շիրակի մարզպետարան

2022-ի սուբվենցիոն ծրագրերով մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերման 2 ծրագիր է իրականացվել՝ 177 մլն դրամի շրջանակներում, հայտնում են Շիրակի մարզպետարանից: 
 
«Գյումրի համայնքի համար բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 151 մլն 68 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը՝ 45 տոկոս։ Մեքենասարքավորումները մատակարարվել են «Սաննի Մոթորս» ՍՊԸ կողմից։
 
Բազմաֆունկցիոնալ (ջրցան և ձնամաքրիչ)՝ 2 տեխնիկա
 
Բազմաֆունկցիոնալ ամբարձիչ (Sunward swl 3220)` 1 տեխնիկա
Իսկ «Աշոցք բազմաբնակավայր համայնքի տեխնիկական վերազինում՝ ավտոաշտարակի ձեռքբերման միջոցով» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր նախահաշվային արժեքը կազմել է 26 մլն դրամ, որից կառավարության համամասնությունը եղել է 50 տոկոս։ Մեքենասարքավորումները մատակարարվել են «ԱԿՇՆ ՔՈ» ՍՊԸ կողմից։
 
Վերհան հարթակով բեռնատար (ավտոաշտարակ Foton aumark)՝ 1 տեխնիկա

  • Կիսվել: