կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
2021 թվականին մահացել է 5570 մարդ, ինչը 2293-ով ավելի է 2020-ի համեմատ. ԱԻՆ ՃԿԿ պետ

2021 թվականին մահացել է 5570 մարդ, ինչը 2293-ով ավելի է 2020-ի համեմատ. ԱԻՆ ՃԿԿ պետ

Հայաստանի ԱԻՆ ճգնաժամային վարչության «911» զանգերի կենտրոն 2021 թվականին ընդհանուր առմամբ ստացվել է 1 միլիոն 443 հազար 236 ահազանգ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը։

Նա նշեց, որ խոսքը թե՛ Երևանից, թե՛ մարզերից ստացված ահազանգերի մասին է:

«Դա մոտավորապես 200 հազարով պակաս է 2020-ի համեմատ: Հանրապետությունում գրանցվել է 14875 արտակարգ դեպք եւ միջադեպ, որից 11435-ը՝ տեխնածին, 604-ը՝ բնական, 2836-ը՝ կենսաբանական եւ սոցիալական»,- նշեց Մկրտչյանը։

Խոսելով մահվան դեպքերի մասին՝ նա նշեց. «2021 թվականին մահացել է 5570 մարդ, ինչը 2293-ով ավելի է 2020 թվականի համեմատ։ Բացի այդ, 2021 թվականին տարբեր պատահարների հետեւանքով տուժել է 196 641 մարդ, ինչը 23 483-ով ավել է 2020 թվականի ցուցանիշից։ Մահացության 92 տոկոս եւ տուժածների 94 տոկոս աճը պայմանավորված է կորոնավիրուսով, քանի որ համավարակը եւս արտակարգ իրավիճակ է համարվում»:

 

 

  • Կիսվել: