հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
2021-ի առաջին եռամսյակում ՀՀ-ից ավելի շատ մեկնել են, քան ժամանել. Մնացականյան

2021-ի առաջին եռամսյակում ՀՀ-ից ավելի շատ մեկնել են, քան ժամանել. Մնացականյան

2021 թվականի առաջին եռամսյակում, ըստ Սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգով մուտքերի և ելքերի տվյալների, ՀՀ-ից ավելի շատ մեկնել են, քան` ժամանել։ Այդ մասին այսօր՝ հունիսի 1-ին, Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը։

«Ես հստակ չեմ հիշում թիվը, բայց հաշվեկշիռը բացասական է»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ-ում աղքատության ցուցանիշին, ապա Ստեփան Մնացականյանն ասաց, որ 2020-ի տվյալները կհրապարակվեն 2021 թվականի նոյեմբեր ամսին։

«Տվյալները պետք է ամփոփենք Համաշխարհային բանկի հետ, աշխատանքը հիմա էլ ընթացքի մեջ է, այն բավականին ծավալուն և աշխատատար է: Ես հստակ չեմ հիշում թիվը, բայց հաշվեկշիռը բացասական է»,- հայտնեց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ-ում աղքատության ցուցանիշին, ապա Ստեփան Մնացականյանն ասաց, որ 2020-ի տվյալները կհրապարակվեն 2021 թվականի նոյեմբեր ամսին։

«Տվյալները պետք է ամփոփենք Համաշխարհային բանկի հետ, աշխատանքը հիմա էլ ընթացքի մեջ է, այն բավականին ծավալուն և աշխատատար է»,- հայտնեց նա։

Ստեփան Մնացականյանը նաև տեղեկացրեց, որ 2022- ին Հայաստանում մարդահամար է անցկացվելու։

«Նախատեսվում է, որ տնային տնտեսությունների 25 տոկոսի հետ հարցումներ անցկացնենք, որովհետև բնակչության բացարձակ թվաքանակի ցուցանիշները պետք է ստանանք՝ ըստ վարչական ռեգիստրների տվյալների»,- ասաց Վիճակագրական կոմիտեի նախագահը։

Նա հույս հայտնեց, որ հնարավոր կլինի առաջին անգամ հաջողությամբ իրականացնել մարդահամարը:

  • Կիսվել: