չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
2020 թվականին տարակարգ է ստացել 114 ուսուցիչ

2020 թվականին տարակարգ է ստացել 114 ուսուցիչ

2020 թվականին որակավորման տարակարգ է շնորհվել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող 114 ուսուցիչ, որոնցից 110-ին՝ որակավորման առաջին աստիճանի, 4-ին՝ երկրորդ աստիճանի:

Համաձայն ՀՀ կառավարության 1745 որոշմամբ հաստատված` ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին հավելավճար տալու մասին կարգի` տարակարգ ստացած ուսուցչին ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին տրվում է հավելավճար՝ առաջին աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 10 տոկոսի, երկրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 20 տոկոսի չափով:

  • Կիսվել: