շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2018-ի հեղափոխության մասին Թանկյանի՝ «Ես մենակ չեմ» ֆիլմը հասանելի կլինի արդեն ամբողջ աշխարհում

2018-ի հեղափոխության մասին Թանկյանի՝ «Ես մենակ չեմ» ֆիլմը հասանելի կլինի արդեն ամբողջ աշխարհում

2018-ի Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» մասին System of a Down ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկայնի՝ «Ես մենակ չեմ» վավերագրական ֆիլմը հասանելի կլինի արդեն ամբողջ աշխարհով։ Այս մասին իր էջում հայտնել է Թանկյանը։

«Սեպտեմբերի 17-ին ֆիլմն, ի վերջո, հասանելի կլինի ամբողջ աշխարհում։ Հեղափոխության խելահեղ պատմությունը, որը 12 մրցանակ է ստացել հեղինակավոր փառատոններում եւ հայտագրվել է The Hollywood Reporter-ի մրցանակի՝ այն վերլուծելով որպես "բացարձակ լավագույն ֆիլմ, որը ես երբևէ տեսել եմ 2020 թվականին եւ որը պետք է դառնա "Օսկար" մրցանակի հավակնորդ", վերջապես հասանելի կլինի վիրտուալ կինոթատրոնում։

Այն հասանելի կլինի սեպտեմբերի 16-ին Լոս Անջելեսի կինոթատրոններում կայանալիք պրեմիերայից հետո: Մենք այդ ժամանակահատվածը ֆիքսել ենք ֆիլմի տեսքով Հայաստանի և ողջ աշխարհի համար, և այս պատմությունը տարածաշրջանի և նրա սահմաններից դուրս երկար տարիներ ամենատարբեր հետևանքներ կունենա երկար տարիներ»,- գրել է Թանկյանը:

  • Կիսվել: