շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երևանում մի շարք փողոցներ հոկտեմբերի 20-ին տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ կլինեն

Երևանում մի շարք փողոցներ հոկտեմբերի 20-ին տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ կլինեն

Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 20-ին, ժամը 18-ից 20-ը, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց տանող հատվածը։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նշված ժամանակահատվածում, ըստ անհրաժեշտության, կարգելվի երթևեկությունը նաև Պռոշյան, Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։

 

  • Կիսվել: