չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պարեկները Արշակունյաց պողոտայում հետախուզվողի են հայտնաբերել

Պարեկները Արշակունյաց պողոտայում հետախուզվողի են հայտնաբերել

Պարեկները Արշակունյաց պողոտայում հետախուզվողի են հայտնաբերել: Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները, դեկտեմբերի 30-ին, ժամը 18.40-ին, Արշակունյաց պողոտայում հայտնաբերել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Արգիշտի Հ․-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

  • Կիսվել: