երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
2 օրվա ընթացքում՝ ապօրինի հատված ավելի քան 20 ծառ (տեսանյութ)

2 օրվա ընթացքում՝ ապօրինի հատված ավելի քան 20 ծառ (տեսանյութ)

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Եղեգնուտ գյուղի 61-ամյա մի բնակիչ վարչական տարածքում ապօրինի ծառահատումներ է արել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, ապրիլի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Գուգարքի բաժին:
Պարզվել է, որ նա 2019թ. նոյեմբերին, երկու օր անընդմեջ, Եղեգնուտ գյուղի հանդամասում բենզասղոցով ապօրինի հատել է 25-ից ավելի տարբեր տեսակի ու տրամագծի ծառեր: Ըստ բերման ենթարկվածի` փայտանյութի մի մասը երկու ամիս առաջ վաճառել է, իսկ մյուս մասը մոտ 10 օր առաջ անտառտնտեսության աշխատակիցները հատման վայրից բեռնատարով տարել են:

Հանգամանքները պարզվում են: Վնասի չափը ճշտվում է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: