երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
11 տարի անց Եգիպտոսի ԱԳ նախարարը առաջին պաշտոնական այցն է կատարել Թուրքիա

11 տարի անց Եգիպտոսի ԱԳ նախարարը առաջին պաշտոնական այցն է կատարել Թուրքիա

Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին ապրիլի 13-ին պաշտոնական այցով մեկնել է Անկարա: 11 տարվա ընթացքում սա Եգիտպոստի ԱԳՆ-ի ղեկավարի  առաջին պաշտոնական այցն է Թուրքիա:

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այցի ընթացքում Շուքրին հանդիպել է իր գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ, որից հետո կողմերը համատեղ մամուլի ասուլիս են տվել:

Չավուշօղլուն շնորհակալություն հայտնելով Շուքրիին Թուրքիա կատարած այցի համար ասել է. «Մենք ուրախ ենք, որ մեր նախագահների Դոհայում ունեցած հանդիպումից հետո մեր հարաբերություններn արագ թափ են հավաքում: Մենք ցանկանում ենք Եգիպտոսի  բացված նոր էջը լցնել համատեղ ծրագրերով: Պայմանավորվել ենք առաջիկայում հարաբերությունների զարգացման նպատակով հստակ քայլեր ձեռնարկել»:

Չավուշօղլուն նաև անդրադարձել է  Եգիպտոսում դեսպան նշանակելու թեմային նշելով, որ այդ այդ հարցը ևս եղել է հանդիպման օրակարգում և կողմերը ձեռնակում են հստակ քայլեր, հարաբերությունների մակարդակը ներկայացուցչականից դեսպանի մակարդակի բարձրացնելու համար:

«Կահիրեյում արդեն  այս հարցում համատեղ գործելու վերաբերյալ որոշում ենք կայացրել: Ապագայում հայտարարություններով ձեզ տեղյակ կպահենք և մինչ այդ օրն էլ կշարունակենք որոշ քայլեր ձեռնարկել»,-ասել է Չավուշօղլուն:

  • Կիսվել: