հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԶՊՄԿ-ն դատական հայց է ներկայացրել Գոհար Հայրապետյանի և«1in Լրատվականի» դեմ

ԶՊՄԿ-ն դատական հայց է ներկայացրել Գոհար Հայրապետյանի և«1in Լրատվականի» դեմ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դատական հայց է ներկայացրել հաղորդավար  Գոհար Հայրապետյանին «Ովքեր են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իրական սեփականատերերը» հաղորդման ընթացքում հնչեցրած մտքերի համար։ Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուք սոցիալայան ցանում։ 

Գրառման մեջ, մասնավորապես,  կարդում ենք․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դատական հայց է ներկայացրել իմ դեմ՝ «Ովքեր են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իրական սեփականատերերը » հաղորդման ընթացքում հնչած իմ մի հայտարարության համար: Որ հանքերը թալանում են ընդերքը, իսկ մեզ իբրև նվեր թողնում են պոչամբարները: Դատական հայց է ներկայացվել նաև «1in Լրատվականին»: »

Նա ընդգծել է, որ հանքերը որոշել են պատերազմ հայտարարել անկախ լրատվամիջոցներին, որոնց չեն կարողանում լռեցնել: «Հայտնի է, որ մեր հաղորդումների շրաջանակներում մենք բազմիցս անդրադարձել ենք հանքերի խնդիրներին, պոչամբարների հասցրած սարսափելի վնասներին և հետևանքներին: Եվ այսպիսով փորձ է արվում լռեցնել լրատվամիջոցը, որը բարձրաձայնում է խնդիրները և գործարքների չի գնում հանքերի և դրանց հետևում կանգնած սեփականատերերի ու բաժնետերերի հետ: Մեզ համար շատ հասկանալի պատճառներով գործընթաց է սկսվել՝ հանքերը որոշել են պատերազմ հայտարարել անկախ լրատվամիջոցներին, որոնց չեն կարողանում լռեցնել:


P.S. Պատերազմ, ուրեմն պատերազմ: Կհանդիպենք դատարանում: Ակնկալում եմ բոլոր այն մարդկանց ինֆորմացիոն, հանրային և հոգեբանական աջակցությունը, որոնք մտահոգ են այս խնդրով:
P.S. Մոռացա ավելացնել: Գիտեմ, որ շուտով ինձ թիրախավորելու են ու իրենց պոչամբարների ողջ կեղտը տարբեր լրատվամիջոցներով լցնելու են մեր վրա՝ չխնայելով ընտանիք, երեխա, մեր ու մանուկ: Տեսել ենք , գիտենք": »,- գրել է հաղորդավարը

  • Կիսվել: