շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
ԶՄՊԿ-ի պահնորդի սպանության գործը Քննչական կոմիտեն փոխանցել է դատախազություն

ԶՄՊԿ-ի պահնորդի սպանության գործը Քննչական կոմիտեն փոխանցել է դատախազություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 57-ամյա պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի սպանության գործը Քննչական կոմիտեն փոխանցել է Գլխավոր դատախազությանը։ Այս մասին  հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Գործը դատախազությունը կփոխանցի Ազգային անվտանգության ծառայությանը, եւ այն կկցվի Հայաստանի Հանրապետության սահմանն ապօրինի կերպով հատած ադրբեջանցի զինծառայողների  վերաբերյալ գործին։

  • Կիսվել: