շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Զինդատախազը կհանդիպի վաշտի կացարանում զոհված զինծառայողների ծնողների հետ

Զինդատախազը կհանդիպի վաշտի կացարանում զոհված զինծառայողների ծնողների հետ

Ազատ գյուղի զորամասի կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները մարտին կհանդիպեն ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Վալիկոյի Էլիզբարյանի հետ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ծնողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը` հավելելով, որ նախապես դիմում էին ներկայացրել զինդատախազին հանդիպելու համար։

«Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ զոհված զինծառայողների ծնողները պահանջել էին նաև հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարարի հետ, սակայն վերջիններս, ըստ էության, այս փուլում նպատակահարմար չեն համարել հանդիպել ծնողների հետ»,–գրել է փաստաբանը։

Նորիկյանը նաև հայտնել է, որ զոհված զինծառայողների ծնողները հետամուտ են լինելու վարչապետի և պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը` պարզաբանումներ ստանալու համար։

  • Կիսվել: