հինգշաբթի, հունիս 30
30 / 6 / 2022
Զինդատախազը մերժել է Փաշինյանին ձերբակալելու զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը. Իրավիճակը լարվել է

Զինդատախազը մերժել է Փաշինյանին ձերբակալելու զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը. Իրավիճակը լարվել է

Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը մերժվել է։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողներին ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Պարզվեց, որ զինվորական դատախազությունից մեզ սխալ ինֆորմացիա են տվել, զինվորական դատախազն իր որոշմամբ մերժել է ձերբակալելու միջնորդությունը։ Ուղարկել է քննչական կոմիտե՝ մերժված վիճակում»,- հայտնեց փաստաբանը։

Նա նշեց, որ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգավելու ու հարցաքննելու միջնորդությունն ուղարկվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության, որտեղ դրա լուծումը հետաձգվել է։

«Եթե Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին մյուս դիմումներում բազմաթիվ հանգամանքներ էին նշված և դրանով պետք էր, որ քննություն իրականացվի, ապա իրենց դեպքում իրենց դիմումը վերաբերում է միայն Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին արված հայտարարությանը։ Ըստ ծնողների՝ Նիկոլ Փաշինյանը տվել է խոստովանական ցուցմունք և դրա համար լրացուցիչ պարզաբանման որևէ հանգամանք չկա։ Փաշինյանի հայտարարության մեջ առնվազն կասկած առկա է և նա պետք է ձեբակալվեր հարցաքննվեր և հայտներ իր հիմնավորումները։ Այսօր պարզեցինք, որ Փաշինյանը չի էլ հարցաքննվել, ու սա էլ դժգոհության ալիք է բարձրացրել ծնողների մոտ։ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգվել է, ձերբակալելու և հարցաքննելու միջնորդությունները չեն հետաձգվել, սակայն գործողություններ էլ չեն իրականացվում»,- ասաց Հովհաննիսյանը։

Քննչական կոմիտեի մոտ իրավիճակը լարված է. Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ասաց, Զինվորական քննաչական գլխավորության վարչության քննիչները զոհերի հարազատների հասցեին տվել են սեռական հայհոյանքներ, որից բողոքի ալիք բարձրացավ։

«Հանդիպումից դուրս գալուց հետո քննիչները, որոնք հիմա կանգնած են, սեռական հայհոյանքներ տվեցին, մայր հայհոյեցին, որից էլ դժգոհության ալիքը բարձրացավ»,- ասաց նա։

 

  • Կիսվել: