հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վերին Լարսի անցակետում  կանգնեցված  հայկական ավտոբուսն արդեն Երևանի ճնապարհին է

Վերին Լարսի անցակետում կանգնեցված հայկական ավտոբուսն արդեն Երևանի ճնապարհին է

Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ավտոբուսը մեկնարկեց իր երթը դեպի Երևան։ Այս մասին PrimeNews.am-ին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։

Հիշեցնենք, որ երեկ  գիշերը ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում այսօր գիշերը կանգեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։ Հարցաքննվել են ավտոբուսում եղած բոլոր ուղևորները։

«Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ։ Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հայելյալ հայտարարություններով։»,- ասվում էր Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

 Վերին Լարսում գտնվող՝ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները ՀՀ քաղաքացիներին տրամադրել են սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։

 

 

  • Կիսվել: