շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վերացվել է Սեֆիլյանի՝ ՀՀ տարածքից ելքի արգելանքը․ փաստաբան

Վերացվել է Սեֆիլյանի՝ ՀՀ տարածքից ելքի արգելանքը․ փաստաբան

Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի արագ արձագանքի շնորհիվ վերացվել է Ժիրայր Սեֆիլյանի ազատ տեղաշարժի սահմանափակումը։

«Համապատասխան որոշումը տրամադրվել է նաև ՀՀ ՆԳՆ-ին»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ՝ «Զվարթնոց» օդանավակայանում արգելվել էր Սեֆիլյանի ելքը ՀՀ տարածքից, ասվել է՝ արգելանքը դատարանինն է։

  • Կիսվել: