Վենսը գա, Պողոս Առաքյալը գա, ով ուզում է՝ գա, մեր հույսը, որ Ադրբեջանի ականջից բռնեն, ասեն՝ վերադարձրեք էս մարդկանց երեխեքին․ Ղուկասյան
Շատ կուզեի հնարավորություն ունենալ՝ դիմելու Վենսին, ասելու՝ Հայաստանում նման խնդիրներ կան, անհետ կորածներ կան, որ այսօր եկել եք միջմտեք այդ հարցերով, լավ եք արել, բոլորիդ գալը բարի լինի, բայց եթե պետք է Վենսը գա, Լեպսը գա, թուղթ ստորագրեն ու արդյունք չլինի, փուչիկ լինի՝ չէ․․․ Նոյեմբերի 9-ի պայմանագրի կետերից որ մեկն է կատարվել, օդ էր, փուչիկ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց անհետ կորածի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։
«Վենսը գա, Պողոս առաքյալը գա, ով ուզում է գա՝ մեր հույսը, որ նա մարդ է, ով ունի հզորություն, ուժ, վիճակ, որ կարող է Ադրբեջանի ականջից բռնի, ասի՝ այս մարդկանց երեխեքին տուր իրենց։ Ես իմ կողմից քայլեր եմ արել, որ 1990-ական թվականներին ադրբեջանցի զոհվածների 4-5 հոգու տեղ ցույց եմ տվել»,- նշեց նա։


